ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆրանսիայում մոտ 400 դպրոցներ սպառնալից տեղեկություններ են ստացել

Ֆրանսիայում մոտ 400 դպրոցներ սպառնալից տեղեկություններ են ստացել

Անհայտ անձինք վերջին մեկ շաբաթում սպառնալից տեղեկություններ են ուղարկել մոտ 400 ուսումնական հաստատություններ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարար Նիկոլ Բելուբեն BFMTV հեռուստաալիքի եթերում։

«Սպառնալիքներն ստացվել են 20 կրթական օկրուգների մոտ 400 ուսումնական հաստատություններում։ Դա շատ շատ է, եւ դա անթույլատրելի է»,- ասել է Բելուբեն։

 

Նա նշել է, որ միայն անցած շաբաթ  սպառնալիքներ են ստացել Փարիզի ավելի քան 150 դպրոցներ։

  • Կիսվել: