Ֆրանսիայում ջրհեղեղի պատճառով շուրջ հազար հոգի տարհանվել է
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Օվերն-Ռոն-Ալպեր շրջանում չդադարող անձրևների հետևանքով առաջացած սաստիկ ջրհեղեղի պատճառով մոտ հազար բնակիչ տարհանվել է։ Այս մասին տեղեկացնում է BFMTV-ն:
Նշվում է, որ մասնավորապես վտանգված է Լիոնի մոտ գտնվող Ժիվորս բնակավայրը, որտեղ կարող է փլուզվել քաղաքային ամբարտակը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: