Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ մահափորձի կասկածյալը
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են արմատական ակտիվիստի, ով կասկածվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի մեջ, շաբաթ օրը գրել է Parisien թերթը։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը մի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ Ֆրանսիայի առաջնորդի՝ Դուի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Նախագահի մասնակցությամբ միջոցառմանը հավաքվել են նաև նրա քաղաքականության, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները։ Ցուցարարները նույնիսկ փորձել են ճեղքել շղթան, ինչը ստիպել է ժանդարմներին արցունքաբեր գազ կիրառել:
Միջոցառման ավարտից հետո 20-ամյա ակտիվիստը Մակրոնի հեռանալու ժամանակ գազային ռումբ է նետել ուղղաթիռի մեջ։ Հետաքննության արդյունքում պարզվել է հանցագործի ինքնությունը, որից հետո նա բերման է ենթարկվել իր տանը և կալանավորվել։
Կասկածյալը չի հերքել իր արարքը և հայտարարել է, որ ցանկացել է Մակրոնին այս կերպ հասկացնել, որ երկրի բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ։