Ֆրանսիայում Բլինկենի ինքնաթիռը խափանվել է. նա ստիպված է եղել ճանապարհը շարունակել մեքենայով
Ֆրանսիայում խափանվել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի ինքնաթիռը, ինչի հետևանքով պատվիրակությունը ստիպված է եղել մեքենայով մեկնել Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է տեխնիկական խնդիրներ այն ինքնաթիռի հետ, որով Բլինկենը թռել է Ֆրանսիա: Բլինկենի պատվիրակությունը մեքենայով Փարիզից մեկնել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան»,- ասվում է նյութում։
Խնդիրը հայտնաբերվել է Boeing 737-ում, օդանավը պետք է անցներ մոտ 300 կմ դեպի Բելգիա, ասվում է զեկույցում։