Ֆրանսիայի ծովային ծառայությունը փրկել է մոտ 140 փախստականների. նրանք փորձում էին ապօրինի մուտք գործել Մեծ Բրիտանիա
Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են ավելի քան 140 փախստականների, որոնք փորձել են նավակներով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնել է Լա Մանշի եւ Հյուսիսային ծովի ինքնավարությունը։
Վթարի մասին առաջին հաղորդագրությունը տարածել է Քեյփ Գրիս Նոտում գտնվող օպերատիվ մոնիտորինգի եւ փրկարարական կենտրոնը՝ նոյեմբերի 11-ի երեկոյան: Նշվում է, որ փրկարարական գործողության արդյունքում ջրից դուրս է բերվել 40 փախստական։
Նոյեմբերի 12-ի առավոտյան եւս երկու նավակ է հայտնաբերվել։ Մի նավակից փրկվել է 52 ներգաղթյալ, մյուսից՝ 50։ Բոլոր փախստականները տեղափոխվել են Կալե նավահանգիստ, որտեղ նրանց հանձնել են սահմանային ոստիկանությանը։
Նշենք, որ Փարիզը Լոնդոնի հետ միասին մի քանի տարի պայքարում է անօրինական ներգաղթյալների խնդրի դեմ, որոնք փորձում են անցնել Լա Մանշը եւ Պա դե Կալեն՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար:



