ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայի սենատի գործողությունները Թուրքիայում անընդունելի են համարվել

Ֆրանսիայի սենատի գործողությունները Թուրքիայում անընդունելի են համարվել

Անկարայում Ֆրանսիայի դեսպան Հերվե Մագրոն կանչվել Թուրքիայի արտգործնախարարություն:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատճառը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) ներկայացուցիչների ու վերջինիս կանանց թևի (YPJ) հյուրընկալումը և մեդալների շնորհումն է Ֆրանսիայի սենատի կողմից :

Թուրքիայի արտգործնախարարությունում Ֆրանսիայի դեսպանին փոխանցվել է, որ Անկարան անընդունելի է համարում նման քայլը:

Ըստ թուրքական աղբյուրի` որոշ դիվանագիտական շրջանակներից պարզ է դարձել նաև, որ ֆրանսիացի պաշտոնյաներն այցելել են Փարիզում Անկարայի դեսպանատուն և խիստ դատապարտել վերոնշյալ հայտարարությունը:

  • Կիսվել: