չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը հայտնել են Բրետանիի ափերի մոտ ռուսական սուզանավի մասին

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը հայտնել են Բրետանիի ափերի մոտ ռուսական սուզանավի մասին

Ֆրանսիական ռազմածովային ուժերն ուրբաթ օրը հայտնել են, որ սեպտեմբերի վերջին նկատել են ռուսական սուզանավ Ֆրանսիայի Բրետանի շրջանի Ատլանտյան ափերի մոտ:

«Ռուսական սուզանավը, որը նկատվել է սեպտեմբերի 29-ին Բրետանի ափից 7 կմ հեռավորության վրա, ուղեկցել է «Նորմանդիա» բազմանպատակային ռազմանավը (FREMM տիպ)»,- գրել է գործակալությունը Twitter-ում։

Խոսքը «Նովոռոսիյսկ» դիզելային-էլեկտրական սուզանավի մասին է, ճշտել է գործակալությունը՝ հավելելով, որ տարածքային ջրերի մոնիթորինգի առաքելության շրջանակում Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի ռազմանավերի հետ համագործակցությամբ սուզանավն ուղեկցել են։

  • Կիսվել: