Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է նախագահ Մակրոնի հրաժարականի առաջարկը
Ֆրանսիայի խորհրդարանի բյուրոն հրաժարվել է պալատի քննարկմանը ներկայացնել նախագահ Էմանուել Մակրոնի իմպիչմենտի հարցը, տեղեկացնում է Le Figaro թերթը:
Ինչպես հաղորդվում է՝ համապատասխան նախաձեռնությունն առաջարկել են ձախերը՝ ստորին պալատի 577 պատգամավորներից 104-ը, կողմ են արտահայտվել նաև «Կանաչներն» ու սոցիալիստները: Մակրոնի կողմնակիցները դեմ են արտահայտվել նախագահի հրաժարականին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնից Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո շարք ընդդիմադիր ուժեր հանդես եկան Մակրոնի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ, սակայն, Լեկորնյուն հայտնեց, որ պատրաստ է կատարել իր պարտականությունները և վերջնական խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նոր կառավարություն ձևավորելու նպատակով:


