չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել

 Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆ կոմունայում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել: Երկու անձ վիրավորվել է:

Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը։

«Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Սեն-Լոյի մերձակայքում գտնվող Լա Մոֆ քաղաքում առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում: Վաթսունչորսամյա մի տղամարդ մահացել է, մեկ այլ 64-ամյա տղամարդ ծանր վիրավորվել է և ուղղաթիռով տարհանվել համալսարանական հիվանդանոց, իսկ հիսունմեկամյա մի տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Սեն-Լո հիվանդանոց։ Երկու հոգի, ովքեր շոկային վիճակում են եղել, ստացել են առաջին բուժօգնություն,  սակայն հոսպիտալացման կարիք չի եղել»,- ասվում է հոդվածում։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հինգ մասնակիցները խարույկի վրա այրելիս են եղել մահացած հարազատի իրերը, և երբ կրակի վրա անհայտ պարունակությամբ փաթեթ են դրել, պայթյուն է որոտացել, որը լսվել է էպիկենտրոնից յոթ կիլոմետր հեռավորության վրա։

Հոդվածում ընդգծվում է, որ դեպքի վայրը շարունակում է վտանգավոր լինել: Այնտեղ աշխատում է 25 հրշեջ: «Մոբիլիզացվել են զգալի ռեսուրսներ՝ հրշեջ ֆուրգոն և քիմիական վտանգի մասնագետ, դեռևս չի բացառվում հերթական պայթյունի վտանգը»,- ասվում է հոդվածում։

  • Կիսվել: