հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո․ Բուիսոնը հիշեցրել է Ֆրանսիայի մշակույթի նորանշանակ  նախարարի ոչ հայամետ դիրքորոշման մասին

Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո․ Բուիսոնը հիշեցրել է Ֆրանսիայի մշակույթի նորանշանակ նախարարի ոչ հայամետ դիրքորոշման մասին

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ում արված գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետի կողմից մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի նշանակմանը՝ հիշեցնելով նրա ոչ հայամետ դիրքորոշումը։

Բուիսոնը 2016 թ-ից մի լուսանկար է զետեղել գրառման ներքո, ուր պատկերված են Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Լուսանկարն արվել է  այն բանից հետո, երբ ֆրանսիացի տասը պատգամավորներ և սենատորներ կոչ են արել նախագահ Օլանդին միջնորդել ՄԱԿ-ին՝ հօգուտ Ադրբեջանի որոշում կայացնել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում։

«Ֆրանսիայի հայերն այս երեկո տխուր են»,- գրել Բուիսոնը։

«2016թ-ին Ռաշիդա Դաթին ստորագրել է սույն դիմումը՝ Le Figaro-ի հետ զրույցում ասելով, որ «լավ ադրբեջանցիները զոհ են գնացել վատ հայերին։ Մնացածը մենք գիտենք՝ էթնիկ զտում Արցախում՝ ադրբեջանցիների կողմից։ Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո»,- հավելել է  Բուիսոնը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալը ձևավորում է իր կաբինետը։ Մասնավորապես նա զբաղեցրած պաշտոնից ազատել է արտաքին գործերի նախարար Կատին Կոլոննային՝ նշանակելով 38-ամյա Ստեֆան Սեժուրնեին և մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքին փոխարինել է Ռաշիդա Դաթիով։

Ի դեպ, ֆրանսիացիները խիստ անակնկալի են եկել Դաթիի նշանակումից, քանի որ վերջինս Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունում արդարադատության  նախարարն էր։ Ֆրանսիացիները անսպասելի են որակել նրա մուտքը Էմանուել Մակրոնի թիմ։ Նշենք, որ Դաթին դարձել է առաջին մահմեդական կինը, որը խոշոր պետական պաշտոն է զբաղեցրել Ֆրանսիայում։

  • Կիսվել: