շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները` Ժան-Իվ Լը Դրիանը և Ջեյհուն Բայրամովը, հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նախարարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակը:

 

Լը Դրիանը և Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, քննարկել են նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համատեղ հայտարարություններով ամրապնդված պայմանավորվածությունների իրականացումը: 

Դիվանագետները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: