Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել Միշել Բարնիեի կառավարությանը
Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել Միշել Բարնիեի կառավարությանը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 574 պատգամավորից 331-ը։ Որոշման հաստատման համար անհրաժեշտ էր 289 ձայն։
Ինչպես ակնկալվում է՝ Միշել Բարնիեն շուտով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կներկայացնի իր և կառավարության հրաժարականի դիմումները։
Կառավարությանն անվտահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Նոր ազգային ճակատ» ձախակողմյան դաշինքը և ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչները։ Նման որոշման առիթ է դարձել այն, որ Միշել Բարնիեն հաստատել է հաջորդ տարվա բյուջեն՝ առանց խորհրդարանում քվեարկության։