երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ Գազայի հատվածում մոտ հարյուր ֆրանսիացի կա

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ Գազայի հատվածում մոտ հարյուր ֆրանսիացի կա

Ֆրանսիան ակնկալում է վտանգի գոտուց հեռացնել Գազայի հատվածում բնակվող իր քաղաքացիներին, ինչպես նաև հանդես է գալիս այդ տարածք մարդասիրական օգնություն ուղարկելու օգտին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք Գազայում գտնվող ֆրանսիացիների ընտանիքների հետ: Այնտեղ մոտ հարյուր ֆրանսիացի կա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այս վտանգավոր գոտուց, որտեղ ռմբակոծությունները շարունակվում են», - La Tribune-ին տված հարցազրույցում ասել է նա։

  • Կիսվել: