շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փարիզը զորքեր չի ուղարկի Ուկրաինա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Փարիզը զորքեր չի ուղարկի Ուկրաինա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինա: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն, գրում է ՏԱՍՍ-ը:  

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար: Մենք զորքեր չենք ուղարկի մարտական ​​գործողություններ վարելու համար: Շրջանակները որոշվել են` խանգարել Ռուսաստանին հաղթանակ տանել, ընդ որում՝ չկռվելով վրա դեմ: Այս շրջանակներում ոչինչ  բացառված չէ, ինչպես և ասել է հանրապետության նախագահը՛՛:

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությունը Ռուսաստանի դեմ հակամարտությունում, բարձրացվել է Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցները փոխհամաձայնության չեն եկել այդ  հարցում, սակայն ապագայում նման սցենարը բացառել չի կարելի։

Խորհրդաժողովից հետո մասնակից երկրների մեծամասնության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա:

  • Կիսվել: