կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման մասին

Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

«Այս հանդիպումը երկու կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի արագ հանդիպման շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո սկսված երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանը՝ Եվրամիության խորհրդում նախագահողի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,- մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով եղել է Բրյուսելում։ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում մայիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով հայտարարություն էր տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

  • Կիսվել: