կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել Երուսաղեմ այցելելուց

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել Երուսաղեմ այցելելուց

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Երուսաղեմ եւ պաղեստինյան տարածքներ այցելություններից՝ իսրայելապաղեստինյան հակամարտության սրման ֆոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. ՛՛Այսօրվա ահաբեկչություններից հետո Իսրայելում և Երուսաղեմում իրավիճակը կարող է արագ վատթարանալ։ Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգոնություն և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին, ինչպես նաև խուսափել ցանկացած ուղևորությունից։ Իրավիճակի վատթարացման վտանգի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել Երուսաղեմ և Պաղեստինյան տարածքներ՛՛:

 

  • Կիսվել: