ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆրանսիան Զելենսկիին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ

Ֆրանսիան Զելենսկիին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոնը սոցիալական ցանցի X հարթակում արևմտյան երկրներին կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մղել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lernta.ru»-ն։

«Եկեք դադարեցնենք այս ջարդը, դադարեցնենք ուկրաինացիներին բանակ զորակոչելն իրենց կամքին հակառակ, դադարենք այնտեղ փող ու զենք ուղարկել, եկեք ստիպենք Զելենսկիին բանակցել»,-գրել է նա։

Ֆիլիպոն նաև կոչ է արել չեղարկել հակառուսական պատժամիջոցները և սկսել երկխոսություն Մոսկվայի հետ։

Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից Կիևի հատկացվող մակրոֆինանսական օգնության ծրագիրը խելագարություն է, քանի որ Ուկրաինան ամբողջովին կոռումպացված է։

  • Կիսվել: