ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի Mirage կործանիչներ և լրացուցիչ Aster զենիթային հրթիռներ. Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի Mirage կործանիչներ և լրացուցիչ Aster զենիթային հրթիռներ. Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի Mirage կործանիչներ և լրացուցիչ Aster զենիթային հրթիռներ: Այս մասին, ելույթ ունենալով «Կամավորների կոալիցիայի» անդամների առջև, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Sky News-ը:

Նա նշել է, որ խումբը պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը և պահպանել «Ռուսաստանի վրա ճնշումը»։

«ԱՄՆ պատժամիջոցները, անկասկած, շրջադարձային կետ են։ Պատժամիջոցների արդյունավետությունը, անկասկած, պետք է ազդի Ռուսաստանի ռազմական ֆինանսավորման վրա»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ կոալիցիան մեծ առաջընթաց է գրանցել Ռուսաստանի ստվերային նավատորմի խնդրի լուծման գործում, ինչը «իդեալական լրացում» է պատժամիջոցներին։

  • Կիսվել: