կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆրանսիան սովորելու ոչինչ չունի ավտորիտար ռեժիմից․ ֆրանսիացի պատգամավորը կոշտ պատասխանել է Ալիևին

Ֆրանսիան սովորելու ոչինչ չունի ավտորիտար ռեժիմից․ ֆրանսիացի պատգամավորը կոշտ պատասխանել է Ալիևին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Տաբարոն պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Արաբական պետությունների լիգայում իր ելույթի ժամանակ հնչեցրած Ալժիրի ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հասցեին ուղղված ցինիկ մեղադրանքներին։

 «Ֆրանսիան ոչ մեկից սովորելու բան չունի... Հատկապես ավտորիտար և ռազմատենչ ռեժիմից, Թուրքիայի ժխտողական դաշնակցից, որը ժխտում է Հայոց ցեղասպանության գոյությունը, ոտնահարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և սպառնում հազարավոր քաղաքացիական անձանց անվտանգությանը, Ալի՛և», - գրել է Տաբարոն Twitter-ում:

Նշենք, որ Ալժիրում, որտեղ տեղի է ունենում Արաբական երկրների լիգայի 31-րդ գագաթնաժողովը, Ալիևը հայտարարել է․ «Ալժիրի ժողովրդի դեմ ոճրագործությունները կատարել է Ֆրանսիան: Այդ ջարդերից 1.5 մլն մարդ է մահացել: Աշխարհը չպետք է մոռանա ֆրանսիացիների արածը»։

 

  • Կիսվել: