Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել հրադադարից հետո մի քանի հազար զինվոր ուղարկել Ուկրաինա
Ֆրանսիան պատրաստ է մի քանի հազար զինվոր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարի համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո։ Այս մասին France 2-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստ ենք տեղակայվել այս բազմազգ ուժերի կազմում։ Մենք չենք մասնակցի մարտական գործողություններին. ուզում եմ սա հստակեցնել, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան։ Սա խաղաղությունից հետո շրջան է։ Հնարավոր է՝ խոսքը մի քանի հազար զինվորի մասին է։ Սակայն դա անմիջապես տեղի չի ունենա. տեղակայումը կպլանավորվի և կիրականացվի մեր արտասահմանյան գործողությունների շրջանակներում»:


