ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիան կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Ուկրաինային. նախարար

Ֆրանսիան կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Ուկրաինային. նախարար

Փարիզը մարտի վերջից կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Կիևին։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն:

«Մենք նաև կմատակարարենք ցամաքային սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի հակահարձակման համար։ Կկրկնապատկենք 155 մմ արկերի մատակարարումը, մարտի վերջից դրանք կմատակարարվեն ամսական 2000 միավոր քանակությամբ», - ասել է նախարարը «Figaro» թերթին։

Լեկորնյուն նշել է, որ «Samp/T» զենիթահրթիռային համալիրի մատակարարումները կսկսվեն առաջիկայում։
Ըստ նրա` այժմ քննարկվում է Ուկրաինայի համար նախատեսված օգնության հիմնադրամին կրկնակի վճարումներ անելու հարցը:
«Մենք (վարչապետ) Էլիզաբեթ Բորնի հետ քննարկում ենք Ուկրաինայի աջակցության հիմնադրամին ուղղված վճարումները վերականգնելու հարցը։ Այդ որոշմանը կողմ է նաև Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահական մեծամասնությունը, 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ գործարկվել է», - ասել է Լեկորնյուն:

  • Կիսվել: