ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով

Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչով դիմել է Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել երկիրը։ 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ Իրանը լքել ցանկացող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ անելով Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը հնարավորինս շուտ հայտնել իրենց ցանկության մասին։ 

«Առանց վիզայի ճամփորդությունը հնարավոր է դեպի Հայաստան և Թուրքիա, որոնց սահմանները բաց են»,-գրել է Բարոն։ 

 

Նա հավելել է, որ այն մարդիկ, որոնք Իրանը լքելու իրենց ցանկության մասին հայտնել են դեսպանատանը և ինքնուրույն չեն կարող հասնել Հայաստանի կամ Թուրքիայի սահման, շաբաթվա վերջում կտեղափոխվեն շարասյունով։ 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև տեղեկացրել է, որ հունիսի 20-ին Հայաստանի և Թուրքիայի՝ Իրանի հետ սահմաններին տեղակայվել են խմբեր, որոնք կդիմավորեն Ֆրանսիայի քաղաքացիներին և կաջակցեն հյուպատոսական ցանկացած գործառույթի հարցում։ 

Նախարարը հայտնել է, որ այնուհետև նրանք կհրավիրվեն հայկական կամ թուրքական օդանավակայաններ, որոնց օդային տարածքները բաց են և չվերթներ են իրականացվում Ֆրանսիայի տարածք վերադառնալու համար։ 

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Իրանից իրենց քաղաքացիներին տարհանելու համար Հայաստանի տարածքն օգտագործելու մասին հայտարարել  են նաև Հնդկաստանը, Չինաստանը և Ռուսաստանը։  

 

  • Կիսվել: