երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆրանսիան ի գիտություն է ընդունել մոտ օրերին ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Ղազախստանի նախագահի հայտարարությունը

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել մոտ օրերին ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Ղազախստանի նախագահի հայտարարությունը

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման վերաբերյալ, հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։

՛՛Մենք հաշվի ենք առել Ղազախստանի նախագահի հայտարարությունը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի դուրսբերման մասին: Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները հավատարիմ են Ղազախստանի ինքնիշխանությանը՛՛,-ասել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ անհրաժեշտ է երկխոսություն սկսել, որպեսզի լարվածությունը թուլանա:

՛՛Մենք շարունակելու ենք աչալուրջ հետևել հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պահպանմանը՛՛,-նշել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: