շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիան բախվել է երկրում երբեւէ գրանցված «ամենաուժեղ երաշտի» հետ

Ֆրանսիան բախվել է երկրում երբեւէ գրանցված «ամենաուժեղ երաշտի» հետ

Ֆրանսիան բախվել է երկրում երբեւէ գրանցված «ամենաուժեղ երաշտի» հետ։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ հայտարարելով կառավարության ճգնաժամային ստորաբաժանման ակտիվացման մասին, փոխանցում է news.am-ը:
 
Նա նշել է, որ Ֆրանսիայի շատ շրջաններ «պատմական իրավիճակ» են ապրում, քանի որ այս ամառ երկրում երրորդ շոգ ալիքն է սկսվել։ «Բացառիկ երաշտը, որը մենք այժմ զգում ենք, սպառում է համայնքների ջրերը եւ ողբերգություն է մեր ֆերմերների, մեր էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Եղանակի կանխատեսումները ցույց են տալիս, որ շոգ եղանակը կարող է շարունակվել առաջիկա 15 օրերին, ինչը կարող է ավելի սրել իրավիճակը:  

  • Կիսվել: