ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիան արգելափակել է ռուսաստանցիների գումարները

Ֆրանսիան արգելափակել է ռուսաստանցիների գումարները

Ֆրանսիայի իշխանություններն արգելափակել են մոտ 1,2 միլիարդ եվրո, որը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարության հետախուզական ստորաբաժանման ղեկավար Գիյոմ Վալետ-Վալան, գրում է La Tribune թերթը։

«Սառեցված գումարի չափը կազմում է մոտ 1,2 միլիարդ եվրո՝ չհաշված Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի միջոցները»,- ասել է նա։ Նրա խոսքերով՝ այդ քայլն իրականացվել է Եվրամիության որոշման համաձայն, որը սահմանել է անձնական պատժամիջոցների ցանկ։

Գումարները հայտնաբերվել և արգելափակվել են նախարարության կողմից 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում։

  • Կիսվել: