երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին

Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին

Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար:

Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարությունում շեշտվում է, որ Ֆրանսիան կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշվում է, որ նոյեմբերի 30-ին խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին 15 մլն եվրոյի հրատապ օգնություն հատկացնելուն:

«Այս լրացուցիչ օգնությունը կօգնի աջակցել հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերին` ընդունելու և հոգալու հատկապես խոցելի բնակչության սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական կարիքները: Այս վերջին օգնության փաթեթը 2023 թվականի մեր աջակցությունը հասցնում է  27.5 միլիոն եվրոյի»,-հայտարարում են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է նաև, որ Հայաստանի իշխանություններին են փոխանցվել շտապ բուժօգնության պարագաներ, իսկ ֆրանսիական հիվանդանոցները բուժում են այրվածքներով մի քանի հիվանդների։ Այս աջակցությունն ուղեկցվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայ ժողովրդին օգնության համար դրամահավաքի ջանքերով:

  • Կիսվել: