շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիական ընկերություններն Ուկրաինայում ռազմական տեխնիկայի պահեստամասեր արտադրելու մտադրություն ունեն

Ֆրանսիական ընկերություններն Ուկրաինայում ռազմական տեխնիկայի պահեստամասեր արտադրելու մտադրություն ունեն

Ֆրանսիական և ուկրաինական ընկերություններն Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի և ռազմական տեխնիկայի պահեստամասերի արտադրություն հիմնելու վերաբերյալ պայմանագրեր կկնքեն, հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն, տեղեկացնում է BFMTV-ն:

Նախարարը, մասնավորապես, ասել է. «Ֆրանսիական ընկերությունները շուտով գործընկերային պայմանագրեր կկնքեն ուկրաինական ձեռնարկությունների հետ՝ Ուկրաինայի տարածքում ռազմական տեխնիկայի պահեստամասեր, իսկ ապագայում, հնարավոր է, զինամթերք արտադրելու համար»:

Ըստ նրա՝ երեք նման համաձայնագրեր քննարկման փուլում են։ Ընկերությունների շարքում նա անվանել է անօդաչու թռչող սարքեր արտադրող Delair-ը։

  • Կիսվել: