երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Անն Լորանս Փեթելը դատապարտել է հունիսի 28-ի գիշերը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ սադրանքը։

«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով անցած գիշեր արցախցի 4 զինվոր է զոհվել։ Չնայած այն հանգամանքին, որ շրջափակումը շարունակվում է արդեն 200 օր, Ալիևը դեռ մի փոքր էլ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման իր ծրագրերը։ Ի՞նչ են մտածում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Շառլ Միշելը այս «վստահելի գործընկերոջ» մասին»,- գրել է Փեթելը թվիթերում։

  • Կիսվել: