չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Forbes-ը Իլոն Մասկին «մոլորակի վրա երբեւէ ապրած ամենահարուստ մարդն» է անվանել

Forbes-ը Իլոն Մասկին «մոլորակի վրա երբեւէ ապրած ամենահարուստ մարդն» է անվանել

Իլոն Մասկը կարող է դառնալ 300 միլիարդ դոլար կարողությամբ առաջին մարդը:

Tesla-ի գործադիր տնօրենը եւ աշխարհի ամենահարուստ մարդը երկուշաբթի օրը ավելացրել է իր կարողությունն ավելի քան 36 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ավտոարտադրողի բաժնետոմսերն աճեցին 12.7 տոկոսով Hertz-ի կողմից 100.000 էլեկտրաքարի պատվերի շնորհիվ։
Նրա հարստության մեկօրյա աճն ամենամեծն էր Bloomberg Billionaire Index-ի պատմության մեջ եւ հավասարվել է աշխարհի 34-րդ ամենահարուստ մարդու  կարողությանը: Նրա 289 միլիարդ դոլարը գրեթե 100 միլիարդ դոլարով ավել է, քան ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Ջեֆ Բեզոսից, ում կարողությունը երկուշաբթի օրվա դրությամբ կազմում էր 193 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը:
 
Մասկն իր առավելությունն ավելացրել է նաեւ աշխարհի մյուս նախկին ամենահարուստ մարդկանց նկատմամբ: Այժմ նրա արժեքը 184 միլիարդ դոլարով ավել է, քան Ուորեն Բաֆեթին, ով ներկայումս աշխարհի 10-րդ ամենահարուստ մարդն է, եւ ավելի քան 150 միլիարդ դոլարով՝ Բիլ Գեյթսից:
 
Մասկի սեփական կապիտալն այժմ այնքան մեծ է, որ այն գերազանցել է աշխարհի երկրորդ խոշոր ավտոարտադրողի՝ Toyota-ի շուկայական կապիտալիզացիան, որը գնահատվում է մոտավորապես 283 միլիարդ դոլար: Tesla-ն իր արժեքով առաջին անգամ շրջանցել էր Toyota-ին 2020 թվականի հուլիսին՝ գրավելով առաջին տեղը։
 
Արդյունքում Մասկի կարողությունը հասել է ռեկորդային բարձունքների։ 255.2 միլիարդ դոլարի դեպքում, գրում է Forbes-ը, Մասկը կարող է դառնալ «մոլորակի վրա երբեւէ ապրած ամենահարուստ մարդը»:
 
Նա նաեւ ավելի հարուստ է, քան Facebook-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը եւ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ովքեր Forbes-ի ցուցակում զբաղեցնում են 6-րդ եւ 7-րդ հորիզոնականները:

  • Կիսվել: