շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:

Ըստ Forbes-ի՝ Առնոյի կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար. մեկ տարի առաջ այն կազմում էր 211 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղում մնում է ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի կարողությունը մեկ տարի առաջվա 180 միլիարդից հասել է 195 միլիարդի:

Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը կրկին զբաղեցնում է Ջեֆ Բեզոսը։ Amazon-ի հիմնադրի կարողությունը 194 միլիարդ դոլար է․ մեկ տարի առաջ նրա կարողությունը գնահատվում էր 114 միլիարդ դոլար:

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը մեկ տարի առաջվա 64,4 միլիարդ դոլարից միանգամից հասել է 177 միլիարդ դոլարի, 16-րդից բարձրացել է չորրորդ դիրք:

Հինգերորդ տեղում Oracle տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լարի Էլիսոնն է, որի կարողությունը 107 միլիարդ դոլարից հասել է 141 միլիարդի:

 

  • Կիսվել: