չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Եվրամիությունը պետք է մեծ մասամբ կենտրոնանա ոչ թե Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու, այլ արդեն համաձայնեցված միջոցների արդյունավետությունն ապահովելու վրա: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում, որը հեռարձակվել է Եվրոպական խորհրդարանի YouTube-ի էջում։

«Մենք պետք է ոչ այնքան նոր պատժամիջոցներ սահմանենք, որքան համոզվենք, որ չկան արդեն գոյություն ունեցող միջոցները շրջանցելու հնարավորություններ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ իր կարծիքով՝ նոր սահմանափակող միջոցների սահմանումը նույնպես անհրաժեշտ է։

 

  • Կիսվել: