ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆինլանդիայում Pfizer պատվաստանյութի կողմնակի ազդեցության առաջին դեպքն է հայտնաբերվել

Ֆինլանդիայում Pfizer պատվաստանյութի կողմնակի ազդեցության առաջին դեպքն է հայտնաբերվել

Fimea դեղագործության ոլորտում անվտանգության և զարգացման ֆիննական գործակալությունը ստացել է COVID-19-ի կողմնակի ազդեցության մասին առաջին դիմումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ YLE կորպորացիային հղումով:

Նշվում է՝ դեղորայքի եվրոպական գործակալությունը անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին խորհուրդ է տվել օգտագործել Եվրամիության շուկայում կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը:

Այս առնչությամբ Fimea գործակալության գլխավոր բժիշկ Մայա Քաուկոնենը հաստատել է, որ դիմումը ստացել են, բայց դրա բովանդակությունը դեռևս չի հրապարակվում՝ ելնելով գաղտնիություն նկատառումներից:

«Երբ մենք ստանանք առնվազն հինգ դիմում, ապա կհայտնենք, թե ինչպիսի կողմնակի ազդեցություն է դրանցում նշվել»,- հստակեցրել է Կաուկոնենը:

Համաձայն YLE-ի տվյալների՝ 2020 թվականի վերջում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Ֆինլանդիայի Հելսինկի, Տուրկու, Տամպերե, Կուոպիո և Օուլու քաղաքներում հինգ խոշորագույն հինանդանոցների բուժաշխատողները:

  • Կիսվել: