հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆինլանդիան ՆԱՏՕ–ի կազմ կմտնի ապրիլի 4-ին

Ֆինլանդիան ՆԱՏՕ–ի կազմ կմտնի ապրիլի 4-ին

Վաղը Ֆինլանդիային ՆԱՏՕ–ի կազմում կընդգրկեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NRK հեռուստառադիոընկերությանը։
«Վաղը Բրյուսելում ՆԱՏՕ–ի գրասենյակի մոտ կծածանվի ֆիննական դրոշն ի պատիվ երկրի անդամակցության», – հայտնել է հեռուստաընկերության աղբյուրը` հավելելով, որ այդ մասին հավանաբար հայտնի կդառնա այսօր ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայանալիք ասուլիսի ժամանակ։
 
Հեռուստաընկերությունը նշում է, որ Ֆինլանդիայի դրոշը կբարձրացվի ՆԱՏՕ–ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը կմեկնարկի վաղը։ Արարողության ժամանակ ելույթ կունենան գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն ու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։

  • Կիսվել: