հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆինլանդիան կրկնապատկում է զինամթերքի արտադրությունը

Ֆինլանդիան կրկնապատկում է զինամթերքի արտադրությունը

Ֆինլանդիան կկրկնապատկի զինամթերքի արտադրությունը, որպեսզի բարելավի իր ինքնապաշտպանությունը, ինչպես նաև երկարաժամկետ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, տեղեկացնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ կառավարությունն ու արդյունաբերական ընկերությունները միասին 120 միլիոն եվրո կներդնեն հրետանային արկերի արտադրության հզորությունների ավելացման համար, որից մոտ 24 միլիոն եվրոն կհատկացվի պաշտպանական գերատեսչություններին:

Պաշտպանության նախարարությունը նաև երկարաժամկետ պատվերներ է վերցնում արդյունաբերական ներդրումների կենսունակությունն ապահովելու համար:

Ինչպես ասել է պաշտպանության նախարար Անտի Հաքանեն՝ Ֆինլանդիան, որն ունի Արևմտյան Եվրոպայի ամենամեծ հրետանին, նույնպես կդառնա Եվրոպայում ծանր զինտեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։

՛՛Այս որոշումը ընդգծում է Ուկրաինային աջակցելու և պաշտպանական արդյունաբերության ամրապնդման երկարաժամկետ հանձնառությունը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: