Ֆիլիպիններում թայֆունի պատճառով ավելի քան 40 մարդ է զոհվել
Ֆիլիպիններում մոլեգնող «Կալմաէգի» թայֆունի պատճառով ավելի քան 40 մարդ է զոհվել, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ թայֆունը հարվածել է երկրի կենտրոնական շրջաններին։ Տարերքի պատճառով տարհանվել է մոտ 387 հազար մարդ։
Զոհվածների մեծ մասը Սեբու նահանգից է։ Ջրհեղեղներն աստիճանաբար նվազում են, սակայն էլեկտրականության և կապի խափանումները դեռևս առկա են։ Բացի այդ՝ չեղարկվել է ավելի քան 180 ավիաչվերթ:


