կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆիլիպինների ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, EMSC-ի տվյալներով ' երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 10.35-ին (Երևանի ժամանակով 15.37-ին) Բիսլինգ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 56 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նոյեմբերի 2-ին Ֆիլիպինների հարավ-արևելյան ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է 63 կմ խորության վրա։  Դրան հաջորդել են մի շարք հետցնցումներ, այդ թվում՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ:

  • Կիսվել: