Ֆիդանը և Բլինքենը կրկին հեռախոսով քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև լարված իրավիճակը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի և Պաղեստինի միջև վերջին լարվածության ֆոնին, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Աղբյուրները հավելել են, որ Ֆիդանը և Բլինքենը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները։
Սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության սրացումից հետո։