Ֆիդանը դժգոհել է ՄԱԿ-ի արդյունավետությունից
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Ապագայի գագաթնաժողովում»:
Ֆիդանն ընդգծել է, որ ՄԱԿ-ը չի իրականացնում անհրաժեշտ առաջնորդությունը՝ մարդկության դեմ իրականացվող ճնշումների աճի ֆոնին:
«Համաշխարհային խնդիրների համատեղ լուծման համար արդյունավետ կառույց է հարկավոր»,-հավելել է նա: