Ֆիցոն նշել է, թե երբ Սլովակիան կմիանա Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
Սլովակիան Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթին աջակցելը կապում է մի շարք հարցերի շուրջ Եվրահանձնաժողովի դիրքորոշման հետ, որոնք Բրատիսլավան իր ազգային շահերի համար խիստ կարևոր է համարում: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Նա նշել է, որ մտադիր չէ աջակցել ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթին, քանի դեռ Եվրահանձնաժողովը կոնկրետ միջոցներ չի առաջարկել Եվրոպայում էլեկտրաէներգիայի գների կայունացման համար:
Բացի դրանից՝ Բրատիսլավայում մտահոգություն են հայտնել Եվրահանձնաժողովի կողմից սահմանված կլիմայական նպատակների վերաբերյալ: Սլովակիայի վարչապետի խոսքով՝ Բրյուսելը պետք է ավելի իրատեսական մոտեցում մշակի, որը հաշվի կառնի ավտոարդյունաբերության և ծանր արդյունաբերության շահերը:


