չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եվս մեկ կմ սահմանի համաձայնեցում Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև

Եվս մեկ կմ սահմանի համաձայնեցում Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև

Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում պետական ​​սահմանի ընդհանուր հատվածի ևս 1,11 կմ են համաձայնեցրել, հայտնումեն Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հանդիպման շրջանակում կողմերը, մնացած տարածքներում համատեղ դաշտային հետազոտություններ կատարելով, ղրղզատաջիկական պետական ​​սահմանի 1,11 կմ են համաձայնեցրել»։

Երկու երկրների կառավարական պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունեցել «2024 թվականի փետրվարի 11-ից 18-ը Տաջիկստանի Հանրապետության Սողդի շրջանի Բուստոն քաղաքում»։

«Հանդիպումից հետո ստորագրվել է համապատասխան արձանագրություն»,- նշվում է հաղորդման մեջ։

  • Կիսվել: