կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրոպայում «Կիարան» փոթորկի զոհերի թիվը հասել է 13-ի

Եվրոպայում «Կիարան» փոթորկի զոհերի թիվը հասել է 13-ի

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված Արևմտյան Եվրոպայի երկրներին հարված հասցրած ՛՛Կիարան՛՛ փոթորիկն առնվազն 13 մարդու կյանք է խլել, կան անհետ կորածներ, տեղեկացնում է DW-ն։

Ինչպես նշվում է՝ հատկապես ծանր ավերածություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում և Իտալիայում։ Իտալիայի Տոսկանա նահանգում, որտեղ տարերքի պատճառով երեք մարդ է զոհվել, արտակարգ դրություն է հայտարարվել։ Ժամերի ընթացքում տեղումների մակարդակը տարածաշրջանում հասել է 20 սանտիմետրի, վարորդները մնացել են հեղեղված թունելներում կամ արգելափակվել են ճանապարհներին ընկած ծառերի պատճառով:

Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելեն իրավիճակը կրիտիկական է անվանել։

 

  • Կիսվել: