Եվրոպային սպասվում է ամենացուրտ ձմեռը Ուկրաինայում գործողությունների մեկնարկից ի վեր․ Bloomberg
Եվրոպային սպասվում է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ամենացուրտ ձմեռը, որը կհանգեցնի էներգակիրների գների բարձրացմանը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Եվրոպան պատրաստվում է իր ամենացուրտ ձմռանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, ինչը կբարձրացնի էներգակիրների գները, քանի որ մայրցամաքն իր գազի պաշարները սպառում է սովորականից ավելի արագ»,- ասվում է զեկույցում:
Առաջիկա ձմռանը միջին ջերմաստիճանը կլինի ամենացածրը վերջին երեք տարվա ընթացքում, ինչը կբարձրացնի ջեռուցման պահանջարկը: Դա կարող է համընկնել նաև հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումների դադարեցման հետ։