չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵԽ Նախարարների կոմիտեն 2022թ. ստացել է Հայաստանի դեմ 19 գործ. զեկույց

ԵԽ Նախարարների կոմիտեն 2022թ. ստացել է Հայաստանի դեմ 19 գործ. զեկույց

Եվրոպայի խորհուրդը հրապարակած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարողականի վերաբերյալ 2022թ. տարեկան զեկույցում ուշագրավ տվյալներ կան նաև Հայաստանի վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ  2022թ. Նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է Հայաստանի դեմ 19 գործ՝ դրանց կատարողականը վերահսկելու համար (2021թ. այդ թիվը եղել է 22, իսկ 2020թ.՝ 15): 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանն ուներ կատարման սպասող 57 գործ (2021թ՝ 50, 2020թ.՝ 42):

Դրանցից մի խումբ վերաբերում է հավաքների ազատությանը, մի խումբ՝ ոստիկանության վատ վերաբերմունքին, և մեկ խումբ էլ կալանավայրերում առողջապահությանը: 2022թ. Դատարանի կողմից հայտնաբերված նոր խախտումներից մեկը վերաբերել է ատելության հողի վրա կատարված հանցագործությանը, մյուսը՝ կալանքի պայմաններին։

2022թ. ընթացքում Նախարարների կոմիտեն ուսումնասիրել և որոշումներ է ընդունել ուժեղացված ընթացակարգով գործերի մեկ խմբի վերաբերյալ։

Կոմիտեն փակել է 12 գործ, մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններից հետո հնարավոր է եղել փակել սեփականության իրավունքների պաշտպանությանը վերաբերող մեկ գործ։ Բացի այդ, հինգ կրկնվող գործեր փակվել են, քանի որ հետագա անհատական միջոցառումների անհրաժեշտություն կամ հնարավորություն չի եղել:

Իշխանությունները ներկայացրել են 17 գործողությունների ծրագիր կամ գործողությունների հաշվետվություն և մեկ կոմունիկացիա: 2022թ. Դատարանի կողմից տրված արդարացի փոխհատուցման լրիվ վճարում կատարվել է 21 գործով: Լրիվ վճարման հաստատում սպասվում էր մեկ գործով, որի, որի համար Դատարանի վճռում նշված ժամկետից անցել էր ավելի քան վեց ամիս:


  • Կիսվել: