Եվրոպայի համար հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսն Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Հունգարիայի վարչապետ
Եվրոպայի համար հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսն Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է: Այս մասին ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի շրջանակում՝ նվիրված Եվրամիության մրցունակության բարձրացմանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ դադարեցրեք պատերազմը։ Պատերազմը վատ բան է բիզնեսի համար։ Խաղաղություն փնտրեք։ Երկրորդ՝ մի՛ ուղարկեք ձեր գումարը մեկ ուրիշին, եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր մրցունակության համար: Այնպես որ գումար մի՛ ուղարկեք Ուկրաինային»:
Օրբանի խոսքով՝ հաղթանակի բաղադրատոմսի մյուս բաղադրիչն էներգակիրների գների առավելագույն նվազումն է։
Նշենք, որ ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերություն կառուցի, այլ ոչ թե նրան ընդունի միավորման անդամ, քանի որ դա Եվրոպան պատերազմի մեջ կներքաշի:


