Եվրոպան մոտենում է այն կետին, երբ անհրաժեշտ կլինի բացել ՌԴ-ի հետ քաղաքական երկխոսության ուղիները․ Ֆինլանդիայի նախագահ
Եվրոպան մոտենում է այն կետին, երբ անհրաժեշտ կլինի բացել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ուղիները։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Նրա խոսքով՝ դա պետք է արվի համակարգված ձևով, այլ ոչ թե առանձին, ինչպես անում են Հունգարիայի և Սլովակիայի առաջնորդները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ որոշում է կայացվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ ուղիղ հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին։


