երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով

Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով

Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի «գազային հանգույցի» միջոցով, նման անհրաժեշտություն կա, ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել Թուրքիայում «գազային հանգույց» ստեղծելու հարցը, որի միջոցով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է «Հյուսիսային հոսքից» գազի տարանցումը տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

«Եվրոպայի կողմից ռուսական գազից հրաժարվելը հեշտ գործընթաց չի լինի, դա տարիներ կպահանջի, ուստի այժմ Եվրոպայի համար ավելի ձեռնտու է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով, քան այլընտրանքային ուղիներ կառուցել», – ասել է Կալինը CNN Turk-ին տված հարցազրույցում։

Կալինը նաև հիշեցրել է Եվրոպայի ձախողված աշխատանքը Nabucco նախագծի վրա։

«Մենք հավատում ենք, որ Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծումից հետո գազի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունը կկարգավորվի»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Թուրքիան Միջերկրական և այլընտրանքային աղբյուրներից գազի հնարավոր մատակարարումների հարմար բաշխող է։

  • Կիսվել: