չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եվրոպան չպետք է հետևելով ԱՄՆ-ին՝ ճնշում գործադրի Իրանի վրա. ԻԻՀ ԱԳ նախարարի օգնական

Եվրոպան չպետք է հետևելով ԱՄՆ-ին՝ ճնշում գործադրի Իրանի վրա. ԻԻՀ ԱԳ նախարարի օգնական

Իրանի ԱԳ նախարարի օգնական և նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գարսենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է. « Եվրոպան չպետք է հետևելով ԱՄՆ-ին, անարդարացիորեն ճնշում գործադրի Իրանի վրա», գրում է parstoday.com-ը: 

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Փեյման Սաադաթն ուրբաթ օրը Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանականդրադարձել է ՀԳՀԾ-ի ներկա խնդիրներին և Եվրոպայի կողմից համաձայնագրով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման հարցում թերացումներին, նշելով. «Որևէ հաստատության կամ երկրի կողմից պատժամիջոցների և ճնշումների քաղաքականության գործադրումը չի ազդում Իրանի որոշումների վրա, և Իրանը համապապատասխան կերպով կարձագանքի այդ քայլերին»:

ԿԼողմերը քննարկել; են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և դիվերսիֆիկացման ուղիները այդ թվում՝ տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում։

Բրյուսելը ԱԳ նախարարի օգնականի Եվրոպա այցի վերջին կանգառն է։ Սաադաթն ավելի վաղ մեկնել էր Պորտուգալիա, Իռլանդիա և Ֆինլանդիա, որտեղ հանդիպել էր այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

  • Կիսվել: