Եվրոպամետ ցույցերի 300-րդ օրը Թբիլիսիում
Այսօր` սեպտեմբերի 23-ին՝ եվրոպամետ ցույցերի 300-րդ օրը, տեղի ունեցավ «Մինչև վերջ` Վրաստանը փրկելու համար» կարգախոսով երթ: Երթը մեկնարկել է «300 Արագվելի»-ի հուշարձանից դեպի Ռուսթավելի պողոտա, գրում է aliq.ge-ն:
300 օր Ռուսթավելի պողոտայում անընդմեջ բողոքի ցույցեր անցկացնող ցուցարարները խորհրդանշականորեն հավաքվել են 300 Արագվելիի հուշարձանի մոտ։
Ցուցարարների խոսքով՝ արդեն 300 օր է, ինչ Վրաստանի քաղաքացիները պահանջում են կառավարությունից վերադառնալ «սահմանադրական շրջանակներին և դադարեցնել քաղաքացիների դեմ իրականացվող ահաբեկչությունը»։
Ցուցարարների խոսքով՝ երկրի պետական ինստիտուտները գործում են ժողովրդի դեմ:


