Եվրոպամետ բողոքի ցույցերի 314-րդ օրը Թբիլիսիում
Այսօր` հոկտեմբերի 7-ին, հերթական եվրոպամետ 314-րդ բողոքի ցույցն է ընթանում Խորհրդարանի առջև: Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է, գրում է aliq.ge-ն:
Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։
Ցուցարարները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշներ։


