շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունները պայմանավորված են փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանման վրա. ԻԻՀ նախագահ

Եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունները պայմանավորված են փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանման վրա. ԻԻՀ նախագահ

Իրանի նախագահն ասել է.«Եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունները պայմանավորված են փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանման վրա», գրում է parstoday.com-ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է.«Իրանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերությունների շարունակականությունն ու կայունությունը պահանջում են, որ եվրոպական կողմը դրևսորի կամք և լինի միակողմանիության ձգտող տերությունների, ներառյալ՝ ԱՄՆ-ի կամքից անկախ»:

Նշելով, որ ողջ աշխարհը վկա էր, որ Իրանը միակ երկիրն էր, որ ամենայն լրջությամբ Իրաքում ու Սիրիայում պայքարեց ԻԼԻՊ-ի դեմ, Ռայիսին ասել է.«Եվրոպական երկրները պետք է արդար դիրքորոշում որդերգրեն ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից տարածաշրջանում ու աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի հերոս գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության նկատմամբ»:

ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ի վերականգնման վերաբերյալ ընդգծել է.«Իրանը երբեք չի խախտել ու չի խախտում ՀԳՀԾ-ն: Ամերիկացիներն են, որ դուրս են եկել ՀԳՀԾ-ից ու խախտել այն, իսկ եվրոպացիներն էլ ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին հավատարիմ չեն մնացել»:

  • Կիսվել: